Գրիբոյեդովի՝ ներկով պատված արձանը մաքրվել է (լուսանկարներ)
Գրբոյեդովի՝ ներկով պատված արձանը մաքրվել է: Այս մասին Facebook_ի իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Քանի որ Հայաստանում չեմ, դեպքը բաց էի թողել, բայց, քանի որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ լուծումը չուշացավ»,-գրել է նա իր էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երեւում է՝ արձանի վրա կամիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել է նաեւ գրառում։
«Ուշադրություն։
Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։