Խնձորի նոր տեսակ, որը կարելի է մի ամբողջ տարի պահել
Վաշինգտոնի համալսարանից գիտնականները ստեղծել են խնձորի նոր տեսակ, որը պահպանման որոշակի պայմաններում կարող է մեկ տարի չփչանալ։ Մրգերն արդեն հայտնվել են ԱՄՆ-ի խանութներում, հայտնում է HighTech-ը՝ հղում կատարելով New Atlas-ին։
Նոր տեսակը ստացել է Cosmic Crunch («Տիեզերական խրթխրթոց») անվանումը։ Այն ստեղծել հաջողվել է Enterprise եւ Honeycrisp տեսակների խաչասերման արդյունքում։ Նոր տեսակի ստացմամբ հետազոտողները զբաղվում էին 1997 թվականից։
Խնձորներն ունեն պինդ հյուսվածք, թթվայնության եւ շաքարի բարձր մակարդակ։ Cosmic Crunch-ը կարելի է մեկ ամիս պահել +10-+12°C ջերմաստիճանում, մինչեւ կես տարի՝ սառնարանում, մի քանի շաբաթ՝ սենյակային ջերմաստիճանում։
Գիտնականները նշում են, որ խնձորներն ունեն ցածր խոցելիություն այն գործընթացների հանդեպ, որոնք սովորական խնձորներին թույլ չեն տալիս երկար պահպանվել։ Խոսքը մուգ բծերի առաջացման, ցրտահարության, ընկնելուց ճզմվելու, ինչպես նաեւ ածխաթթու գազի բարձր խտության եւ թթվածնի ցածր պարունակության հանդեպ զգայունության մասին է։