Խոշոր աքսեսուարներ, երկարաճիտ կոշիկներ. Սիրուշոյի հմայիչ կերպարը
Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է գրասենյակում։ Նա սեւ տաբատ է ընտրել, բաց գույնի բլուզ եւ երկարաճիտ կոշիկներ։ Հմայիչ երգչուհին արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ թեւնոցներ։ «Վերադարձ գրասենյակ»,- լուսանկարը մակագրել է նա։