Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինփինը տվել են «Սիբիրի ուժը» խողովակաշարով գազի մատակարարման մեկնարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը տվել են «Սիբիրի ուժը» խողովակաշարով գազի մատակարարման մեկնարկը, հաղորդում է Փրայմ-ը:
Խողովակաշարը նախատեսված է Իրկուտսկի եւ Յակուտսկի գազարդյունահանման կենտրոններից Հեռավոր արեւելքի եւ Չինաստանի ռուս սպառողներին գազի մատակարարման համար:
Այն գործարկվել է այսօր՝ դեկտեմբերի 2-ին: Բացվել է մոտ 2200 կմ երկարությամբ հատվածը՝ Յակուտիայի Չայադինյան հանքավայրից մինչեւ Չինաստանի հետ սահման՝ Բլագովեշչենսկ: Երկրորդ փուլում կգործարկվի մոտ 800 կմ երկարությամբ հատվածը՝ Կովիկտինի հանքավայրից մինչեւ Չայադինյան հանքավայր: Այդպիսով, «Սիբիրի ուժի» ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 3000 կմ:
Գազատարի կառուցումը տեւել է ավելի քան 5 տարի, արժեքը գնահատվում է 1,1 տրիլիոն ռուբլի:
Հեռուստակամրջի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ «Սիբիրի ուժը» խողովակաշարի բացումը նոր մակարդակի վրա է դնում էներգետիկայի ոլորտում ՌԴ-Չինաստան համագործակցությունը:
Իր հերթին, Սի Ցզինփինը հայտարարել է, որ Պեկինն անհրաժեշտ է համարում «Սիբիրի ուժի» անվտանգության եւ էկոլոգիականության ապահովումը:
«Գազպրոմը» եւ չինական CNPC ընկերությունը 2014-ի մայիսին արեւելյան երթուղով դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագիր են կնքել: Այն կնքվել է 30 տարի առաջ եւ ենթադրում է «Սիբիրի ուժ» խողովակաշարով դեպի Չինաստան 38 մլրդ խ/մ ռուսական գազի ամենամյա մատակարարում: «Գազպրոմը» մտադիր է մատակարարումները սկսել դեկտեմբերին: