Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն առաջին անգամ ներկայացրել են իրենց դստերը
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստեր' փոքրիկ Նորթի ծնունդից անցել է ավելի քան երկու ամիս: Այս երկու ամիսների ընթացքում աստղային ընտանիքը կարելի է ասել կտրականապես հրաժարվել էր հասարակական վայրերում հայտնվելուց: Եվ ահա առաջին անգամ հրապարակվել է նրանց դստեր լուսանկարը:
Քիմի և Քանյեի նորածին դուստրը պաշտոնապես հայտնվել է Քրիս Ջենների թոք-շոուի էպիզոդներից մեկում: Քանյեի հետ բերված լուսանկարը հայտնվել է համացանցում' շնորհիվ Ջենների. նա տեղադրել է այն իր Twitter-յան էջում:
«Ես աղոթում եմ, որ Նորթը նմանվի մորը, երբ ավելի մեծանա»,- խոստովանել է Քանյե Ուեսթը: