Սիրիայում ռումբի պայթյունի հետեւանքով 3 ռուս զինվորական է տուժել
Սիրիայում ռազմական ոստիկանության զրահապատ ավտոմեքենայի ուղեկցման ժամանակ ինքնաշեն ռումբի պայթյունի հետեւաքով 3 ռուս զինվորական է տուժել, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
ՌԴ ՊՆ-ը հայտնել է, որ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Դեպքը տեղի է ունեցել Հալեպ նահագի Քոբանի շրջանի Քորան բնակավայրից դեպի արեւմուտք 1,5 կմ հեռավորության վրա: .