Մի՛ փորձեք լինել ամենահարուստ մարդը գերեզմանոցում. Մերֆիի օրենքներից
Եթե ինչ-որ բան կարելի է սխալ անել, ապա մարդը հենց այդպես էլ կվարվի:
Կան պահեր, երբ ամեն ինչ ստացվում է…մի մտածեք, դա կանցնի..
Եթե պետք է տեղի ունենա որևէ անհաջողություն, ապա դա տեղի կունենա Ձեզ համար ամենաանհարմար պահին:
Հենց այն ժամանակ, երբ ձեր ձեռքերը թաթախված են ցեխի, յուղի կամ այլ բանի մեջ, սկսում է քոր գալ ձեր քիթը:
Մի՛ փորձեք լինել ամենահարուստ մարդը գերեզմանոցում:
Երբ դուք սխալվում եք հեռախոսահամարով, հեռախոսի մյուս կողմում երբեք զբաղված չի լինում.. անպայման ինչ-որ մեկը պատասխանում է զանգին:
Փողոցում ծանոթի հանդիպելու հավանականությունը կտրուկ մեծանում է այն ժամանակ, երբ ձեր կողքին այնպիսի մարդ է, ում հետ չէիք ցանկանա որևէ մեկը նկատեր ձեզ: