ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ շրջաններում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:37-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
. Թալին-Արմավիր-Գյումրի
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում
և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս,
Սիսիան քաղաքներում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն