Ֆրանսիայում չեղյալ են հայտարարել եղանակային վտանգի «կարմիր» մակարդակը
Եղանակային վտանգի «կարմիր» մակարդակը, որը մտցվել էր Ֆրանսիայի հարավում հզոր վարարումների պատճառով, չեղարկվել է, տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Կիրակի՝ դեկտեմբերի 1-ին, ֆրանսիական օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել էր, որ Վար եւ Մերձափնյա Ալպեր դեպարտամենտներում (Ֆրանսիայի հարավ-արեւելք) մտցվել է եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ ուժեղ անձրեւների եւ վարարումների պատճառով։