Երևանում մեկնարկել է ռուսական գասրտոնոմիական շաբաթը (Տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ռուսական գաստրոնոմիական շաբաթը, որը կշարունակվի մինչեւ 2019թ.-ի դեկտեմբերի 6-ը։
Միջոցառման ծրագրի անբաժան մասը կդառնան կլոր սեղանները, վարպետության դասերը, խոհարարական գագաթնաժողովը, սեմինարները, եւ իհարկե, գաստրոնոմիական ընթրիքները ռուս շեֆ-խոհարարների կողմից։ Ռուս շեֆ-խոհարարների խումբը ղեկավարում է Ռուսաստանի խորահարարների ազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Բելյաեւը։ Իրենց վարպետությունը կուցացրեն շեֆ-խոհարարներ Մոսկվայից, Պսկովից, Արխանգելսկից, ինչպես նաեւ Նարյան-Մարից ու Նենեցկի ինքնավար շրջանից։
«Մեր օրակարգում տուրիզմի ոլորտում Հայաստանի ու Ռուստաստանի միջեւ համագործակցության երկու հիմնական կետ է։ Առաջինը երկու ուղղությամբ զբոսաշրջիկների քանակի մեծացումն է, երկրորդը՝ հայ-ռուսական համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձեւավորումը, որով հնարավոր է համաշխարհային շուկա մտնել եւ մրցունակ լինել։ Կարծում եմ՝ այս միջոցառումը կնպաստի դրան»,- մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նշենք, որ 2015թ.-ին ռուսական գաստրոնոմիական շաբաթն անցկացվել է Իսպանիայում (Մադրիդ), 2016թ.-ին՝ Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա), 2017թ.-ին՝ Կիպրոսում (Նիկոսիա, Լիմասոլ), 2018թ.-ին՝ Հունաստանում (Աթենք, Կորֆու)։
Նյութի սկզբնաղբյուրը՝ News.am Stile