Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին կպատմի նրա արյունախում ձեռնոցը. պրոդյուսերի դերում Ջոնի Դեփն է
Լոս Անջելեսում տեղի կունենա «Ձեռնոցի հանդեպ սիրո համար. անհավանական երաժշտական հեքիաթ Մայքլ Ջեքսոնի մասին, որը պատմում է նրա ձեռնոցը» ֆիլմի պրեմիերան, որում Ջեքսոնի մասին կպատմի եւ կերգի նրա զգեստապահարանի հայտնի իրը։ Պրոդյուսերներից մեկը Ջոնի Դեփն է։
Սցենարի հեղինակը Ջուլիեն Նիցբերգն է, որը կպատմի՝ ինչպես է Ջեքսոնը ձեւավորվել որպես երգիչ եւ լույս կսփռի աղմկոտ սկանդալների վրա, որոնք կապված են նրա անվան հետ։ Page Six-ի հաղորդմամբ՝ ամեն ինչում մեղավոր է հենց ձեռնոցը, քանի որ այլմոլորակային է եւ է սնվում բացառապես կույս տղաների արյամբ։
Ֆիլմում կգործեն տիկնիկներ, որոնք պատկերնում են Ձեռնոցը, Մայքլ Ջեքսոնին, Jackson 5 խումբը, Դոնի Օսմոնդին, Քորի Ֆելդմանին եւ Մայքլի սիրելիին՝ շիմպանզե Բաբլսին։ Մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա 2020թ.-ի հունվարի 25-ին։