Ձյան տեղումների պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է 800 ավիաչվերթ
Ավելի քան 800 ավիաչվերթ ԱՄՆ արեւելյան ափին ձյան տեղումների պատճառով չեղարկվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։
Նրա տվյալներով՝ ձյան տեղումների պատճառով ուշանում է մոտ 6 հազար ներքին եւ միջազգային չվերթ։ Վատ եղանակը պատճառ է դարձել, որ ամերիկյան Delta Air Lines ընկերության ինքնաթիռներից մեկը դուրս է թռել թռիչքուղուց Բաֆալո քաղաքի (Նյու Յորքի նահանգ) միջազգային օդանավակայանում։ Օդերեւութաբանների գնահատականներով՝ անբարենպաստ եղանակային պայմանները կարող են պահպանվել երկուշաբթի օրվա ընթացքում։
Շաբաթ օրը ինը մարդ, այդ թվում օդաչուն եւ երկու երեխա, զոհվել են Հարավային Դակոտա նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման պատճառով։ Օդանավը, որը թռչում էր Այդահո Ֆոլզ քաղաք (Այդահոյի նահանգ), կործանվել է Չեմբեռլեն օդանավակայանից թռչելուց շատ չանցած։ Պատահարի պատճատ կարող էին լինել նաեւ անբարենպաստ եղանակային պայմանները։