Այս գիշեր Volkswagen-ը կառավարական ամառանոցների մոտ բախվել է ծառին, ապա էլեկտրասյանը. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 27-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RQ 352 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում բախվել է ծառին, այնուհետեւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել երկաթե էլեկտրասյանը:
Shamhyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մեկին էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոններ:
Ոստիկանությունը պարզում է ուղեւորի ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: