Ադրբեջանի մաքսատանը գրեթե մեկ տոննա հերոին է բռնագրավվել
Ադրբեջանը կանխել է ռեկորդային քանակի հերոինի տարանցիկ փոխադրումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով երկրի պետական մաքսային կոմիտեին:
Կոմիտեի համաձայն, Ադրբեջանի քաղաքացի Ռամիզ Հուսեյնովը փորձել է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել 933.115 կգ հերոին: Նրան ձերբակալել են Կենտրոնական հարավային մաքսային վարչության անդամները:
Նշվում է, որ թմրանյութը ցանկացել են Իրանից Ուկրաինա տեղափոխել:
Կոմիտեն հայտնել է նաև, որ հերոինը փաթեթավորված և թաքցված էր ուղղանկյուն մրգատուփերի մեջ: