Մահվան ելքով վրաերթ Երևանում. Վարորդը ոստիկանության 27-ամյա աշխատակից է
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանություն, որտեղից ժամանել են ճանապարհային ոստիկանները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։