53-ամյա Սալմա Հայեքը ցույց է տվել, թե ում կազմվածքն է ավելի լավը
«Ավազակներ» ֆիլմի աստղ Սալմա Հայեքը կարողանում է զարմացնել։ Բոլորովին վերջերս 53-ամյա դերասանուհին նշել է «սեւ ուրբաթը»՝ հրապարակելով անկեղծ լուսանկար։ Նա Instagram-ում ցույց է տվել փարթամ հետույքը։ Նա կրում է կաշվե զոլերով, ժանյակավոր հագուստ։
«Դուք միշտ հիանալի կլինես։, «Համացանցը պայթել է», «Ովքե՞ր են Քարդաշյանը, Ջեյ Լոն. Սալման առաջ անցավ բոլորից», «Գեղեցիկ հետույք», - լուսանկարին կից նման մեկնաբանություններ են կատարել ապշած բաժանորդները։
Հայեքը վաղուց է գրավել հանրությանը՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքն ու թարմ մաշկը։ Մարմնի գաղտնիքը նա բացատրում է շատ պարզ․ «Ես մեքսիկուհի եմ», - իսկ գեղեցիկ մաշկի բաղադրատոմսերը ոչ ոքից չի թաքցնում։ Սալմայի խոսքով՝ դեմքի խնամքի ընթացքում նա պահպանում է երեք պարզ կանոն՝ դեմքը չորացնել առանց տրորելու, օգտագործել բնական յուղեր, տնից դուրս չգալ առանց արեւապաշտպան քսուքի, նույնիսկ հինգ րոպեի դեպքում: