Սլացիկ ոտքեր, գայթակղիչ կեցվածք․ Դիանա Մալենկոն՝ համարձակ բացվածքով զգեստով
Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:
Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Դիանան բազկաթոռին նստած կեցված է ընդունել։ Հաղորդավարուհին կրում է կարմիր երանգի, խորը դեկոլտեով, համարձակ բացվածքով զգեստ։ Կերպարը համադրել է սեւ բարձրակրունկների, զգեստի երանգի գլխաշորի հետ։ Կադրին կից հմայիչ հաղորդավարուհին մեկնաբանություն չի կատարել։
Ավելի վաղ հրապարակած կադրում Դիանա Մալենկոն ներկայացել էր ոճային ու բնական տեսքով։ Հաղորդավարուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ, վանդակավոր պրինտով բաճկոն։ Նա առանց շպարի էր, վարսերը հավաքված էին։ Դիանայի կերպարն ամբողջացնում էին մատանին եւ վերնաշապիկին ամրացված բրոշը։