«Վատ արվեստի թանգարան», որտեղ ցուցադրում են արվեստի ամենաանհեթեթ գործերը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում գործում է «Վատ արվեստի թանգարան», որտեղ հավաքում և ցուցադրում են արվեստի ամենավատ, անհեթեթ և ծիծաղելի գործերը։ «Վատ արվեստի թանգարանը» հիմնադրել է Ջերի Ռեյկին 1993 թ.։ Այն մասնավոր կազմակերպություն է, որին աջակցում է համայնքը։
«Վատ արվեստի թանգարանի» նպատակն էր հավաքել և պահպանել վատ արվեստի գործերը։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1994 թ.։ Սկզբում թանգարանը գործում էր մասնավոր տան նկուղում, բայց հետագայում տեղափոխվեց ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հանրային թատրոնի նկուղ, որտեղ թանգարանի մուտքն անվճար էր' ֆիլմի կամ համերգի տոմս գնելու պայմանով։
«Վատ արվեստի թանգարանն» այժմ իր մեջ ներառում է ավելի քան 400 ստեղծագործություն` հիմնականում նկարների տեսքով։