Թուրքիայում գործարկել են TANAP գազատարը, որով դեպի Եվրոպա ադրբեջանական գազ կարտահանվի
Շաբաթ օրը Հունաստանի հետ սահմանին գտնվող թուրքական Էդիրնե քաղաքում տեղի է ունեցել TANAP գազատարի գործարկման պաշտոնական արարողությունը, որով ադրբեջանական գազ կարտահանվի Թուրքիա եւ Եվրոպա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արարողությանը մասնակցել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը:
«Թուրքական հոսքի» հնարավոր մրցակից համարվող գազատարի նախնական անցումային հնարավորությունը կկազմի տարեկան 16 մլրդ խ/մ գազ: Այդ ծավալից 6 մլրդ խ/մ կմնա Թուրքիայում, 10 մլրդ խ/մ կարտահանվի Եվրոպայի հարավ: TANAP-ը Հարավային գազային միջանքի մի մասն է, որը ձգվում է Բաքվից մինչեւ Իտալիայի հարավ 3,5 հազար կմ՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքներով: Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումները կսկսվեն 2020 թվականից: