Տղայի քթից հանել են ռետին, որն այնտեղ է մնացել ուղիղ մեկ տարի
Ռուսաստանում բժիշկները տղայի քթից ռետին են հանել, որն այնտեղ մնացել էր ուղիղ մեկ տարի։
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, երեխային բերել են Լ.Ի. Սվերժեւսկու անվան քիթ-կոկորդի գիտահետազոտական կլինիկական ինստիտուտ՝ դժվար շնչելու եւ քթից վատ հոտի բողոքներով։ Պարզվել է, այդ ախտանշանների պատճառը մեխանիկական էր՝ նրա քթի մեջ ռետինի կտոր կար։
Այդ բոլոր ախտանշանները ի հյատ էին եկել մոտ 10 ամիս առաջ։ Այդ ժամանակ ծնողները տղային տարել են Մերձմոսկովյան պոլիկլինիկա, բայց այնտեղ դրանց պատճառը չեն կարողացել գտնել. անգամ ռենտգենով չի երեւացել արտասովոր որեւէ բան։ Ախտանշանները վկայում էին աթրոֆիկ ռինիտի մասին, բայց հակաբորբոքային թերապիան արդյունավետ չեղավ։
Այդ ժամանակ ծնողները որոշեցին դիմել մայրաքաղաքի կլինիկաներից մեկին։ Քթի խոռոչներում կուտակված թարախի լվացումից հետո բժիշկները կասկածեցին օտար մարմնի առկայության մասին։
Հատուկ գործիքների օգնությամբ նրանց հաջողվեց հանել օտար մարմինը՝ դա կլոր երկու սանտիմետրանոց ռետինի կտոր էր։