Մարիինյան թատրոնի «Վալկիրիա»- ն ճանաչվել է տարվա լավագույն օպերային ձայնագրություն
Վագների «Վալկիրիա» օպերայի ձայնագրությունը` «Մարիինյան» լեյբլով, «ECHO Klassik»-ի` դասական երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր գերմանական պարգևին է արժանացել:
Մրցանակի կայքում հաղորդվում է, որ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի հետ միասին, նշված է «Տարվա լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում(19-րդ դար):
Մարիինյան թատրոնի տարածած մամլո հաղորդագության մեջ նշվում է, որ Վագների «Նիբելունգի մատանին» քառապատումից «Վալկիրիա» օպերան եթեր է հեռարձակվել փետրվարի 11-ին: Օպերայի ձայնագրությանը դրական են արձագանքել երաժշտաքննադատները:
Ձայնագրությանը մասնակցել են վագներյան հռչակավոր կատարողներ` սոպրանո Անեյ Կամպեն, դրամատիկ Տենոր Յոնաս Կաուֆմանը, բաս Ռենե Պապեն, սոպրանո Նինա Շթեմմեն, բաս Միխայիլ Պետրենկոն և այլք:
2013 թվականի լավագույն օպերային երգչուհի է ճանաչվել ամերիկուհի Ջոյս Դիդոնատոն, լավագույն երգիչ` գերմանացի Յոնաս Կաուֆմանը, իսկ լավագույն դիրիժոր` ֆինն Էսա-Պեկկա Սալոնենը: 2013 թվականի մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի հոկտեմբերի 6-ին, Բեռլինում: Այս տարի այն տեղի կունենա արդեն 20-րդ անգամ:
"ECHO Klassik"-ը ստեղծվել է 1994 թվականին` Գերմանական ձայնագրող ակադեմիայի կողմից: Մրցանակ ամենամյա է և տրվում է 22 անվանակարգում: