«Յուրահատուկ». Մարինկա Խաչատրյանի հմայիչ կերպարը
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում, սեւ շապիկ է կրում։ Նա շքեղ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին նուրբ վզնոց է ընտրել։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան. «Յուրահատուկ, գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան մուգ գույնի հագուստ էր կրում՝ տաբատ, բլուզ։ Դերասանուհին դրանք համադրել էր շագանակագույն երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր գլխարկը։ Մարինկայի էջը լի էր հաճոյախոսություններով։