Բագարանի բնակիչը նկատել է սահմանախախտին և կանխել նրա տեղաշարժը. (Լուսանկարներ)
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ընդունել է Բագարան համայնքի բնակիչ Կամո Գրիգորյանին, ով նոյեմբերի 19-ին հայ-թուրքական պետական սահմանի` Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում սահմանախախտի է նկատել և կանխել վերջինիս տեղաշարժը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Մարզպետն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կամո Գրիգորյանին` Հայրենիքին մատուցած ծառայության, բարձր քաղաքացիական գիտակցության և պատրաստվածության համար` հույս հայտնելով, որ նրա արարքն օրինակ կհանդիսանա շատերի շրջանում:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում դրսևորած վճռականության ու խիզախության, ինչպես նաև պետական սահմանի պաշտպանության գործում դրսևորած անձնական օրինակով երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Կամո Գրիգորյանին պարգևատրել է շնորհակալագրով: