Հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի 8 աշխատակցուհի միաժամանակ հիղացել է
ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքում հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի 8 աշխատակցուհի միաժամանակ հիղացել է: Այդ բաժանմունքի համար դա ռեկորդ է, որտեղ աշխատում է ընդամենը 44 մարդ:
News 8 WTNH կայքում ասվում է, որ հղիացած աշխատակիցները 6 բուժքույր եւ 2 մանկաբարձ են: 3 աշխատակիցները տղայի են սպասում, մյուս 3-ը՝ աղջկա, եւս երկու երեխաների սեռը դեռ հայտնի չէ:
Բաժանմունքի համակարգողը նշել է, որ իր ենթակաները հղիացել են ոչ թե բառացիորեն միաժամանակ, այլ որոշակի ինտերվալով, այդ պատճառով ստիպված չեն լինի բոլորը միասին ֆիզարձակուրդ գնալ:
Աշխատակիցները հայտնել են, որ ճիշտ տեղում են հայտնվել, քանի որ միշտ կարելի է բժշկին կամ այլ բուժքրոջ խնդրել օգնել, եթե կան հարցեր: Ամեն տարի նրանք օգնում են ծննդաբերել 2000 երեխայի: