Կիվին ոչ միայն օգտակար է, այլ նաև բարձրացնում է տրամադրությունը
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կիվին կարող է բարձրացնել տրամադրությունը և թարմություն պարգևել ողջ օրվա ընթացքում: Մասագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 54 ուսանող: Նրանց բաժանել են 2 խմբի:
Մի խումբը 6 շաբաթների ընթացքում ամեն օր կերել է 2 կիվի, իսկ մյուս խումբը 1 օրվա մեջ կերել է կես կիվի:
Արդյունքում պարզվել է, որ 2 կիվի ճաշակած խումբն օրվա ընթացքում չի զգացել հոգնածություն և ունեցել է բարձր տրամադրություն: Այն պարունակում է մեծ քանակությամբ С վիտամին: Այս հետազոտություննը ևս մեկ անգամ հաստատեց, որ կիվին անհրաժեշտ է ներառել սննդակարգում: