Դեմքի վրա տարածված սև մեծ խալով «բեթմեն աղջկան» բուժում են Ռուսաստանում (Լուսանկարներ)
ԱՄՆ-ից փոքրիկ Լունային, որը ծնվել է դեմքի վրա տարածված սեւ մեծ խալով, որը նման է «բեթմենի դիմակին», բուժում են Ռուսաստանում: Նրան Ռուսաստան է տեղափոխել նրա մայրը՝ Քերոլ Ֆենները:
Վերջերս Քերոլը Instagram-ում ցույց է տվել երեխայի նոր լուսանկարները բուժումը սկսելուց հետո: Կադրերում երեւում է, որ խալը փոքրացել է: Քերոլը նշել է, որ վերջին պրոցեդուրան անցկացվել է մեկ ամիս առաջ, եւ վերջնական արդյունքները նկատելի կլինեն ավելի ուշ:
«Մենք դեռ շատ օպերացիաների պետք է ենթարկվենք, սակայն գոհ ենք արդյունքներից: Լունան ցավ չի զգում: Ես այնքան ուրախ եմ, որ հետեւեցի իմ մայրական բնազդին եւ եկա Ռուսաստան»,- գրել է նա:
Կես տարեկան Լունային անվանել են «աղջիկ բեթմեն» հսկայական խալի պատճառովը, որը հանդիպում է 20 000 նորածիններից միայն մեկի մոտ եւ կարող է ժամանակի ընթացքում վերածվել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակի:
Ծախսերը հոգալու համար երեխայի ծնողները միջոցներ են հավաքում GoFundMe հարթակում: