Ես ամբողջ կյանքս պետք է հատուցեմ. Վիտաս
Հայտնի ռուս երգիչ Վիտասը "Life News"-ին տված հարցազրույցի ժամանակ նշել, որ կատարվածի համար հատուցելու է:
«Այս երեք ամիսներն ինձ համար լարված էին: Ոչ միայն ինձ համար, այլ նաև իմ հարազատների և աղջկաս համար, ով շատ էր մտածում: Ես այդ ամենի համար շատ թանկ կհատուցեմ»,-ասել է Վիտասը:
Նշենք, որ այսօր կայացել է դատական նիստը: Դատարանը Վիտասին տուգանել է 100 հազար ռուբլով:
«Բնականաբար ես գոհ եմ դատարանի որոշումից: Այն արդար էր: Ես շնորհակալ եմ բոլորից, ով եղել է իմ կողիքին: Ինձ մեծ աջակցություն են ցուցաբերել նաև իմ երկրպագուները: Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել: Դա սարսափելի 3 ամիս էր: Ես ներողություն եմ խնդրում նաև ոստիկանից»,-ասել է Վիտասը: