ԱՄՆ դիվանագետը կայցելի Իրան
Mehrnews-ը տեղեկացնում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ' Ջեֆրի Ֆելթմանը վերջին 34 տարիների ընթացքում առաջին պաշտոնական այցով կմեկնի Իրան:
Ջեֆրի Ֆելթմանի առաքելությունն այն է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկվի Սիրիայի շուրջ տարածված խնդրի հնարավոր լուծումները:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանն ԱՄՆ առաջին դիվանագետն է, ով 34 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: