Մոնիկա Բելուչչին և Վենսան Կասելը բաժանվում են
Պարզվում է, որ ևս մի աստղային զույգ է բաժանվում: Խոսքը Վենսան Կասելի և Մոնիկա Բելուչչիի մասին է: Այս լուրն արդեն հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը: Բայց զույգը դեռ չի մեկնաբանել այդ լուրը: Հայտնի չէ, թե ինչն է պատճառը, որ զույգը ցանկանում է բաժանվել:
Ներկա պահին Վինսանտ Կասելը երեխաների հետ միասին գտնվում է Ֆրանսիայում, իսկ Բելուչչին նկարահանվում է Էմիր Կուստուրիցայի «Սեր և պատերազմ» ֆիլմում:
Իտալացի դերասանուհին և ֆրանսիացի դերասանը ծանոթացել են 1995թ.-ին «Սենյակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ 4 տարի անց նրանք ամուսնացել են: Զույգն ունի երկու աղջիկ: