Ադրբեջանը ցանկություն է հայտնել Հարավային Կորեայից զենք-զինամթերք գնել
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանական զինված ուժերը ցանկանում են Հարավային Կորեայից գնել մեծ քանակությամբ ժամանակակից զինամթերք:
Haqqin.az-ը հայտնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ադրբեջանական կողմը, վերջերս տեղի ունեցած Հարավային Կորեայի պատվիրակության` Բաքու կատարած այցի ժամանակ:
«Ադրբեջանը ցանկություն Է հայտնել ձեռք բերել Հարավային Կորեայից երկու սուզանավեր, կործանիչներ, T-50 գերձայնային օդանավեր, աշխարհի լավագույն САУ К-9 155 մմ տրամագծով, ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ, ընդհանուր առմամբ 3 մլրդ. դոլար արժողությամբ»,-հայտնում է ադրբեջանական կողմը:
Ադրբեջանական կողմը տվյալ ցանկը ներկայացրել է Հարավային Կորեայի իշխանություններին, սակայն կորեական կողմը դեռ չի արձագանքել: Կորեական կողմը հայտնել է իր մտահոգության մասին, որ նման տեսակ ռազմական պայմանագիրը կխախտի ուժերի հավասարաակշռությունը ողջ տարածաշրջանում:
Հաշվի առնելովղարաբաղյան չլուծված հակամարտությունը, Հարավային Կորեայի ԱԳՆ խորհուրդ է տվել երկրի ՊՆ-ին հատուկ զգուշությամբ և զսպվածությամբ վերաբերել այս հարցի որոշման կայացման ժամանակ: