Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է այցելել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է այցելել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Պաշտոնական այցը կկայանա դեկտեմբերի 16-17-ին, հաղորդում է LB.ua-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այցի ծրագիրը դեռեւս չի հաստատվել: Աղբյուրներից մեկի խոսքով՝ նախապես ծրագրվում էին այցեր Հայաստան եւ Վրաստան, սակայն Թբիլիսիում ցույցերի պատճառով այցի շրջանակները որոշել են կրճատել եւ սահմանափակվել միայն Ադրբեջանով:
Գործակությունը նշում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնական այց է կատարել Ադրբեջան 2016 թվականի հուլիսին: