Թուրքիան ՆԱՏՕ-ին կոչ է արել սատարել «Սիրիայում քուրդ գրոհայինների կողմից սպառնալիքների» վերաբերյալ իր մտավախությունները
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ին կոչ է արել սատարել անվտանգության հարցով Անկարայի մտավախությունները՝ դաշնակիցներին մեղադրելով Բալթյան երկրների մտավախությունների սատարման եւ «Սիրիայում քուրդ գրոհայինների կողմից սպառնալիքների» անտեսման մեջ, հայտնում է Associated Press-ը։
Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան արգելափակել է Բալթյան երկրներին եւ Լեհաստանին աջակցելու ՆԱՏՕ-ի առաջարկը, քանի դեռ դաշինքը հանդես չի եկել քուրդ գրոհայինների վերաբերյալ Թուրքիայի մտավախությունների աջակցությամբ։
«Մենք Բալթյան երկրների հանդեպ ՆԱՏՕ-ի պլանների դեմ հանդես չենք գալիս, սակայն ՆԱՏՕ-ն պետք է նաեւ Թուրքիայի համար ուզենա այն, ինչ ուզում է Բալթիկայի համար»,- հայտարարել է նախարարը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարն աշխատում է այս վեճը հաղթահարելու ուղղությամբ։