Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր,որտեղ Թուրքիան պատրաստվել է հարված հասցնել Հայաստանին
Շվեդական «Nordic Monitor» հրատարակչությունը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին՝ գրում է rusarminfo.ru-ն:
Լրատվամիջոցի տրամադրության տակ է Թուրքիայի գլխավոր շտաբում 2016 թվականի մայիսի 23-ի ներքին գրության մի օրինակը, որում խոսվում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրի բացակայող էջերի մասին:
Ըստ այդ տեղեկությունների՝ նախատեսվում էր «Oğuztürk» գաղտնագրային անվանմամբ օդային հարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ գործողությունը անվանվել է «Altay» և հաստատվել է 2001 թ.։
Գաղտնի պլանի էջերի կորուստը հայտնաբերվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի «Աքընջի» ավիաբազայում փաստաթղթերի ստուգման ընթացքում: Նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա, և այն դեռ ուժի մեջ է: