Ադրբեջանում իշխող կուսակցությունը որոշել է ցրել խորհրդարանը բարեփոխումներին չհամապատասխանելու համար
Ադրբեջանում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը Միլի Մեջլիսում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նախաձեռնություն է ներկայացրել:
haqqin.az-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական մեծամասնությունը Միլի Մեջլիսը ցրելու մասին որոշումը նպատակահարմար է ճանաչել:
Տվյալ որոշումը բացատրվում է նրանով, որ Մեջլիսի ներկայիս կազմը չի համապատասխանում երկրի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքականությանը:
Վաղն այդ հարցը կբարձրացվի նիստի ժամանակ: Ինչպես նաեւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին երկրի նախագահին ուղղված դիմում կընդունվի: