ՌԴ ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան դեկտեմբերի 2-3-ին: Նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանցի բարձրաստիճան անձանց հետ:
minval.az-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դեկտեմբերի 2-3-ին առկա համաձայնություններին համապատասխան՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այց կկատարի Բաքու»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Լավրովը հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարի, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարի հետ:
«Քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ երկխոսություն տեղի կունենա: Ծրագրվում է նաեւ ստորագրել 2020 թվականի համար արտաքին քաղաքականության գերատեսչությունների խորհրդակցությունների ծրագիրը»,- հավելել է Զախարովան: