«Մայրությունն ամենամեծ երջանկությունն է աշխարհում». Լիլիթ Բաբասյան
Սննդաբան Լիլիթ Բաբասյանը, որն այժմ սոցիալական ցանցերում հանդես է գալիս Լիլիթ Բասյան անվամբ, ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում Լիլիթը հրապարակել է որդու՝ Ալեքսանդրի լուսանկարն ու ջերմ մակագրել այն։ «Մայրությունն ամենամեծ երջանկությունն է աշխարհում, ամենամեծ պարգեւը, որ տալիս է մեզ Աստված։ Իմ Ալեքս»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրեր առաջ Լիլիթը պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնցից մեկին ի պատասխան որդու հետ լուսանկար էր տեղադրել։ Հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր, թե բնավորության որ գիծը կփոխեր, ինչին Լիլիթ պատասխանել էր. «Դյուրաբորբոքությունը»։