Ռուսաստանը կապահովի 2020 թվականին ՀԱՊԿ գործունեությունում հաջորդականությունը. Պուտին
Ռուսաստանը՝ որպես 2020 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, կապահովի կազմակերպության գործունեությունում հաջորդականությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀԱՊԿ նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաջորդ տարի կազմակերպությունում նախագահությունը կանցնի Ռուսաստանին:
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը կապահովի կազմակերպության գործունեությունում հաջորդականությունը: «Ձեզ հետ նախապես կհամաձայնեցնենք Ռուսաստանում ՀԱՊԿ հաջորդ նիստի անցակցման վայրն ու ամսաթիվը»,- հավելել է նա: