Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղացել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում եւ Շիրակի մարզում ձյուն է տեղում։
Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։