«Ասես հիմար լինեմ»․ Անդրեյ Դանիլկոն արտասվել է եւ փախել շոուից ( Տեսանյութ)
Ուկրաինացի շոումեն Անդրեյ Դանիլկոն, ով հանդիսատեսին հայտնի է Վերկա Սերդյուչկայի կերպարի շնորհիվ, արցունքներով լքել է «X ֆակտոր» շոուի ուկրաինական տարբերակի տաղավարը:
«Ես նայում եմ եւ ասես հիմար լինեմ։ Ես չեմ հասկանում՝ կարեւո՞ր է դա ձեզ համար, բայց ես կարծում եմ, որ կլքեմ նախագիծը: Քանի որ գուցե ինչ-որ մարզիչ հայտնվի, որը կօգնի ձեզ: Հասկանում եմ, որ դա իմ խնդիրն է», - ասել է երգիչը՝ նշելով, որ ինքը որպես մարզիչ կոմպետենտ չէ։
Դրանից հետո 46-ամյա Դանիլկոն դուրս է եկել ստուդիայից։
Շոուն հեռարձակող СТБ հեռուստաալիքը չի հայտնել հանդիսատեսին, թե արդյոք Վերկա Սերդյուչկան կհայտնվի հաղորդման հաջորդ թողարկման ժամանակ, թե նրան կփոխարինի նոր մարզիչը: