Ուրվականներով բնակեցված տուն` հատուկ երեխաների համար (լուսանկարներ)
Տոկիոյի Ժամանակակից արվեստի թանգարանում իր ամենափոքրիկ այցելուներին գրավելու համար, "Torafu" ճարտարապետական ստուդիայի մասնագետները ստեղծել են յուրահատուկ գեղարվեստական տիրույթ' նախատեսված բացառապես երեխաների համար: Անունն ընտրվել է «Ուրվականներով լի տուն»` "Haunted House"` ինտրիգ առաջացնելու համար:
Երբ այցելուն առաջին անգամ լինում է սրահում, ոչ մի արտասովոր բան չի նկատում: Բայց դա միայն առաջին տպավորությունն է. իրականում նկարներն իրենց մեջ բազմաթիվ անակնկալներ են թաքցնում: Օրինակ' նկարում պատկերված անձնավորությունը պատահաբար սկսում է շարժել աչքերը, շրջվել: Որոշ նկարներ էլ իրականում իրենցից ներկայացնում են գաղտնի ճանապարհներ: