Boeing ընկերությանը զրկել են 737 MAX ինքնաթիռների պիտանիության վկայականներ տալու իրավունքից
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) երեքշաբթի հայտարարել է, որ տեղեկացրել է Boeing ընկերությանը, որ այսուհետ ԴԱՎ-ը միակ մարմինն է լինելու, որը բոլոր նոր 737 MAX ինքնաթիռների թռիչքային պիտանիության վկայական է տալու, տեղեկացնում է Reuters-ը։
Նախկինում վկայականներ տալու գործառույթը իրականացնում էին ԴԱՎ-ը եւ Boeing ընկերությունը։
ԱՄՆ ավիակարգավորողը կրկնել է անցյալում արած հայտարարությունը, որ առայժմ չի ավարտել 737 MAX մոդելի դիզայնի փոփոխությունների ու օդաչուների պատրաստման ուսումնասիրությունը։ Ընկերությանը հասցեագրված նամակում ԴԱՎ-ը նշում է, որ «որոշել է, որ օդային առեւտրի հարցում հանրային հետաքրքրությունն ու անվտանգություն պահանջում են, որպեսզի ԴԱՎ-ը պահպանի 737 MAX-ների թռիչքային պիտանիության վկայականների հանձնման եւ արտահանական վկայականների տրամադրման իրավունքը»։
Գերատեսչությունը նշել է նաեւ, որ կպահպանի վկայականների հանձնման իրավունքը, քանի դեռ համոզված չի լինի, որ Boeing-ն «արդեն ունի որակի վերահսկման եւ ստուգման բոլոր գործառնական գործընթացները», եւ որ Boeing-ի մյուս ընթացակարգերը համապատասխանում են բոլոր նորմատիվ ստանդարտներին։