Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե...

Ադրբեջանական բանակում հայ լրտեսներ են փնտրել կտտանքների օգնությամբ. ВВС

ВВС-ն ծավալուն հրապարակում է նվիրել ադրբեջանական բանակում կտտանքների եւ ծաղրուծանակի առկայությանը, իրավապաշտպանների եւ լրագրողների հետապնդումներին։

NEWS.am-ը հրապարակում է Մագերամ Զեյնալովի «Մեռիր կամ խոստովանիր»։ Ադրբեջանական բանակում հայ լրտեսներ են փնտրել կտտանքների օգնությամբ» հոդվածը՝ առանց կրճատումների

Կտտանքների տասնյակ զոհեր, դավաճանության մեջ 25 մեղադրվող եւ խոշտանգումներից ինը զոհված. այսպիսին է 2017-ին ադրբեջանական բանակում հօգուտ Հայաստանի լրտեսության տեղեկությունների կորզման արդյունքը։ Բի-բի-սին խոսել է «Տերտերի գործի» զոհերի հարազատների հետ։

Նասիրը Բաքու էր տեղափոխվել հայրենի Խաչմազ գյուղից այն բանից հետո, երբ որդուն ձերբակալել էին պետական դավաճանության պատճառով։

Հայրը փոքրիկ խրուշչովկա է վարձել քաղաքի արվարձանում, ստեղծել խումբ մեսենջերում, շփվում է զինվորների հարազատների հետ, փաստաթղթեր է հավաքում, հանդիպում իրավապաշտպանների եւ օտարերկրյա դիվանագետների հետ։

Ամեն անգամ նա իր հետ հանդիպման է բերում փաստաթղթերով պայուսակը։ Դրանցում դատական վճիռներն են, հանձնաժողովների եզրակացություններ եւ այլ թղթեր ավելի քան հարյուր զինվորի մասին, որոնք դարձել են կտտանքների զոհ ադրբեջանական բանակում։

Այս պատմության մասին գրեթե ոչինչ չգիտեին, քանի որ զինվորների դատավարությունները տեղի են ունենում դռնփակ։

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում տեղեկացրին զինվորների կալանավորումների մասին՝ հօգուտ Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսության մեղադրանքով։

Եվ դա ողջ պաշտոնական տեղեկությունն էր։

Զանգվածային կտտանքների մասին, որոնք տեղի են ունեցել 2017-ի մայիսին եւ հունիսին, հանրությունն սկսեց իմանալ միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել գործի մանրամասները։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 100 զինվոր եւ սպա ենթարկվել են խոշտանգումների, 25 հոգի երկարատեւ բանտարկության է դատապարտվել, մոտ ինը հոգի զոհվել է կտտանքներից։

Այսօր Ադրբեջանում դա կոչվում է «Տերտերի գործ», այն շրջանի անունով, ուր տանում էին զինվորներին տեղեկություն կորզելու համար։

«Եթե խոստովաներ, ողջ կմնար»

Ինը մարդ, իրավապաշտպան Օքթայ Գյուլալիեւի խոսքով, զոհվել է՝ չդիմանալով կտտանքներին։ Ընդ որում՝ նրանցից հինգի հանդեպ անգամ քրեական գործ չի հարուցվել։

Զոհվածներից մեկը ենթասպա Ռուսլան Օջահվերդիեւն է։

Ինչպես հիշում է նրա կինը՝ Ռավանան, 2017 թվականի հունիսի 15-ի առավոտյան նա գնացել է զորամաս եւ դրանից հետո արդեն զանգերին չի պատասխանել։

«Այդ ժամանակ ես անհանգստացա, մինչեւ երեկո զանգահարեցի, իսկ հետո հարեւաններիս պատմեցի անհանգստությանս պատճառների մասին»,- հիշում է նա։

Ավելի ուշ զինվորականները նրան տեղեկացրել են, որ նրա ամուսնուն կալանավորել են, բայց թե ուր են տարել եւ ինչի համար՝ չեն ասել։

«Իսկ հետո նույն երեկոյան մեզ ասացին զորամասում, որ նա վիրավոր է, բայց ուրիշ ոչ մի մանրամասն չասացին, ասում էին, որ սպասենք մինչեւ վաղը»։

«Ամբողջ գիշեր չքնեցինք, իսկ առավոտյան սկեսրայրս զանգահարեց ինձ եւ ասաց, որ իրեն տեղեկացրել են զորամասից, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան։

Մահվան պատճառը նշվել է սրտի կանգը մարզումների ժամանակ։

«Այդ ժամանակ ես դեն նետեցի հեռախոսը, վազեցի փողոց, նայում եմ՝ բոլոր հարեւաններս արդեն հավաքվել են, եւ այդ ժամանակ հասկացա, որ նրանք արդեն ամեն բան գիտեն, բայց ինձ ասել չեն կարողանում»,- ասում է նա։ Հարեւաններն օգնել են նրան այդ առավոտ ստանալ ամուսնու մարմինն ու թաղել (Ադրբեջանում, մուսուլմանական ավանդութի համաձայն, թաղումը սովորաբար կատարվում է մահվան օրը)։

Այդ օրը Ռավանան վրդովվել է, որ մզկիթ եկած զինվորականները թույլ չեն տվել լվալ մարմինը, ինչպես պահանջում է մուսուլմանական սովորությունը։ Իսկ մարմինը արդեն փաթաթված էր պատանի մեջ ու փակված դրոշով։

Սրտի նոպայի մասին պատմությանը, նրան, որ նա այնքան վատ է եղել, որ Բաքվից նրա համար բժշկական ուղղաթիռ են կանչել, Ռավանան չհավատաց։

Հինգ օր հետո Ռուսլանի մարմինը արտաշիրիմեցին եւ ուղարկեցին Բաքու՝ փորձաքննության, եւ այստեղ պարզվեց, որ մահը վրա է հասել «կրծքավանդակի վնասվածքից»։

Փորձագետների այս կարճ եզրակացության մանրամասների մասին նա իմացավ արդեն կտտանքների ենթարկողների դատի ժամանակ։

Ռավանան տասնյակ տուժածներից մեկն էր, որոնք դատի մեջ էին մտել զինվորական դատախազության հետ։ Մյուս զինվորների խոսքերից նա իմացավ, թե ինչպես են տանջել իր ամուսնուն։

«Նրա բերանը փակել են շապիկով, փորձել են խեղդել, պահանջել են խոստովանել, որ լրտես է, որ, իբր ընտրություն ունես՝ կամ մեռնել, կամ խոստովանել»,- հիշում է նա։

Ռավանան դատարանում իմացել է, որ ամուսինը դարձել է կեղծ մատնության, ցուցմունքների զոհ, որոնք կտտանքների ներքո տվել է մեկ այլ զինվոր։

«Դատարանում ես լաց եղա, հարցրի Ֆուադ Աղաեւին (նա, որին մեղադրել են կտտանքների մեջ), թե ինչու է արել դա, իսկ նա պատասխանում է՝ «ինձ հրամայել են, կամ ես պետք է սպանեմ, կամ ինձ կսպանեին»,- պատմում է Ռավանան։

Նրա խոսքով՝ ամուսնուն մերկացրել են, կապել, ինչ-որ դեղեր սրսկել, խեղդել են ջրում։ Այս ամեը տեղի է ունեցել բժշկի ներկայությամբ, որը պետք է հետեւեր, որ մահը վրա չհասներ։ Այս փաստերը հաստատում են ինչպես վկաների ցուցմունքները, այնպես էլ դատական փորձաքննության եզրակացությունը։

«Ես Ֆուադին հարցրի՝ ո՞ւմ հրամանով ես տանջել նրան, նա ասաց, որ չի կարող բացել դա,- ասում է Ռավանան։- Ես նրան ասում եմ՝ դու, կեղտոտի մեկը, դե ինչ, նա խոստովանեց, որ  հայկական լրտես է։ Իսկ նա ասում է, որ չէ, իբր, եթե խոստովաներ՝ ողջ կմնար»։

Դատախազությունում նրան տեղեկացրել են, որ ոչ մի մեղադրանք նրա ամուսնու դեմ անգան չեն էլ առաջադրել։ «Ես այդ ժամանակ հարցրի՝ ինչ է, իմ ամուսինը ձեզ համար կո՞վ էր, ոչխա՞ր, հա՞վ։ Ինչպե՞ս եւ ինչո՞ւ եք իմ Ռուսլանին սպանել ընդամենը մեկ օրում»,- հիշում է նա։

Ռուսլանը երկու որդի է թողել։ Նա 32 տարեկան էր։

Թաղում ոստիկաններով շրջապատված

39-ամյա պաշտոնաթող գնդապետ-լեյտենատ Սալեհ Գաֆարովը նույնպես երկու երեխա է թողել։ Նրա կինը՝ Նաթավանը, պատմել է, որ ոստիկանությունը նրան տարել է հենց տնից, առանց բացատրությունների։

Կինը երկու շաբաթ չի իմացել, թե որտեղ է նա, մինչեւ որ պարզապես հանձնել են նրա մարմինը։

Գերեզմանատանը նրա դագաղը շրջապատած ոստիկանները թույլ չեն տվել նրան բացել դագաղը, չեն ասել, թե ինչից է մահացել ամուսինը, եւ շտապեցրել են թաղումը։

«Միայն երբ դատավարություններն սկսվեցին, ես իմացա, որ նա զոհվել է փաստորեն արդեն երկրորդ օրը՝ կտտանքներից»,- ասում է Նաթավանը։

«Դատարանում պարզվեց, որ նրան տարել են զինվորներից մեկի մատնությամբ, որին նույնպես կտտանքների են ենթարկել,- հիշում է Նաթավանը։- Պարզվել է, որ մայիսի 4-ին նրան բռնել էին, տանջանքների ենթարկել, 6-րդ օրն ընկել է կոմայի մեջ ու հայտնվել Բաքվի զինվորական հոսպիտալում, իսկ 13-րդ օրն արդեն մահացել է»։

Սալեհի ձեռքերն ու ոտքերը կապել են, ջրում խեղդել, հոսանքահարել, քաշել եղունգները, կոտրել ծնոտը եւ կապված նետել երկրորդ հարկից, հիշում է կինը դատարանում լսածը։ Եվ դրանից հետո շարունակել են խոշտանգել, մինչեւ որ ընկել է կոմայի մեջ։

Նրա խոսքերը հաստատում են ինչպես դատարանում վկաների տված ցուցմունքները, այնպես էլ դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Վերջինում հանգամանալիորեն նկարագրվում են ներքին օրգանների վնասվածքները, կոտրվածքները, ինչպես նաեւ եղունգների բացակայությունը։

Հարազատների ապստամբությունը

Այժմ մոտ 25 հոգի բանտում է՝ պետական դավաճանության, կոչումով ավագների վրա հարձակման եւ բազմաթիվ այլ ուղեկցող հոդվածների մեղադրանքով։

Նրանց մերձավորները դատի են տվել մեղավորներին, նրանք պատմում են կտտանքների մասին եւ բողոքի ակցիաներ կազմակերպում Բաքվում։

Նրանցից մեկը՝ Էլբրուսը, ժամկետային ծառայող Նաթիք Գուլուզադեի հայրն է։ 2017-ի մայիսին նրա որդին արձակուրդ չի եկել տուն։ Ծնողները անհանգստացել են եւ գնացել զորամաս։

Այնտեղ իմացել են, որ տղան հոսպիտալում է։ Նրանք հանդիպել են ուրիշ ծնողների, որոնց որդիները նույնպես կորել էին։ Հոսպիտալում Նաթիքը չկար։

Միասին հավաքվելով՝ մի քանի ծնողներ գնացել են շրջանի զինվորական ղեկավարության մոտ։

«Մեզ վրա տվեցին 50 սպաներ, մեզ հետ խոսում էին՝ ասես թշնամի լինեինք, եւ դուրս վռնդեցին,- հիշում է Էլբրուսը։- Մենք սկսեցինք սպառնալ, որ (ինքնասպանություն) կգործենք, եւ միայն դրանից հետո մեզ խոստացան լսել։ Գրեցին մեր անունները եւ ազգանուններն ու խոստացան երեք օրից ասել, թե որտեղ են մեր երեխաները»։

Երեք օր հետո Էլբրուսին իսկապես հաջողվեց խոսել հեռախոսով որդու հետ. «Ես նրան ասում եմ՝ Նաթիգ, հաստա՞տ դու ես։ Ասա խալդ որտե՞ղ է։ Նա ասաց, եւ ես հասկացա, որ դա նա է, ողջ է»։

Հինգ օր հետո Նաթիգը եւ էլի մի տղա հարեւան գյուղից վերադարձան տուն։ Այդ ժամանակ էլ Նաթիգը պատմեց հարազատներին, թե ինչի միջով է անցել։ Հոր խոսքով՝ խփել են նրա մեջքին, հոսանքահարել ամորձիները, ինչից հետո հինգ օր կոմայի մեջ է եղել։ Թեեւ բժշկական փորձաքննություն այս գործով չի կատարվել, բայց Բի-բի-սիի տնօրինության տակ կան լուսանկարներ հարվածների հետքերի մասին, որն արել է Նաթիգի հայրը։

Էլբրուսը պատմում է, որ Նաթիգը հաջորդ օրը վերադարձել է զորամաս եւ ծառայել մինչեւ ժամկետի ավարտը։

Սեպտեմբերին Էլբրուսին զանգահարել են զինվորական դատախազությունից. «Հարցրին՝ դո՞ւք եք Գուլուզադե Նաթիգի հայրը։ Ասացի՝ այո։ Ասում են՝ թող գա, ինչ-որ բացատրագիր գրի ու վերադառնա տուն, գյուղ»։

Նաթիգը եղբոր՝ Նահիդի հետ գնաց Բաքու, զինվորական դատախազություն։

«Կեսգիշերին մոտ եղբայրը զանգահարում է ու ասում, որ Նաթիգին բռնել են, իսկ ինքը մնացել  դատախազության առջեւ, դրսում»,- հիշում է հայրը։

Էլբրուսը փորձել է հանդիպել որդու հետ դատախազությունում. սկզբում նա առհասարակ պատկերացում չուներ, թե որդուն ինչու են ձերբակալել։

Իսկ երբ նրանք հանդիպեցին, Նաթիգն ասաց, որ իրեն ասել են, որ խոստովանի հայկական հետախուզության հետ ունեցած կապերի մասին։

«Նա ասում էր, որ իրեն ասել են, թե իբր մեզ (ծնողներին) ձերբակալել են թմրավաճառության համար, եւ նա պատրաստ է իր վրա վերցնել ցանկացած մեղք, որպեսզի մեզ բաց թողնեն, բայց հիմա տեսնում է, որ մենք ազատության մեջ ենք եւ մեզ հետ ամեն բան կարգին է։

Հիմա Նաթիգը 18 տարվա բանտարկության է դատապարտված պետական դավաճանության մեղադրանքով։ Նաթիգի ընտանիքը, ինչպես եւ մյուս զինվորների ընտանիքները, փորձում են բողոքարկել դատավճիռը։

Նրանց գործը անցել է բոլոր ութ դատական ատյաններով, այդ թվում Ադրբեջանի Գլխավոր դատարանով, որի միակ նիստը, Էլբրուսի խոսքով, տեւել է 20 րոպե։ Հիմա հայրը պատրաստ է բողոքարկել գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, քանի որ տեղի դատարանը անգամ չի քննարկել կտտանքների մասին գործը։

 Կտտանքների մասին պատմել է նաեւ զինվոր Ֆաիք Ահմեդովի հայրը՝ Ալիբեյը։ Նրա որդուն 20 տարի են տվել։ Նրա խոսքով՝ նա չի կարողացել դատարանում  հասնել այն բանին, որ ընդունեն, որ տղային կտտանքների են ենթարկել։ Իսկ դատարանը, նրա խոսքով, չի քննարկել կտտանքների փաստերը։

Վերապրածները ազատության մեջ

Խոշտանգումների զոհերի մեծ մասին հաջողվել է խուսափել բանտից: Որոշները երջանիկ են, որ ողջ են մնացել եւ ազատության մեջ են:

Այս նյութում հիշատակված մայոր Ֆուադ Աղաեւը 10 տարի է ստացել զանգվածային խոշտանգումների համար, եւս 7 մարդ դրանից ավելի քիչ ժամկետ է ստացել:

Ռազմական դատախազության մամուլի ծառայությունում BBC-ին հայտնել են. «Բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել այդ գործին, ազատազրկման ժամկետներ են ստացել, ոչ ոք չի խուսափել պատասխանատվությունից»:

Սակայն Վագիֆ Աբդուլլաեւը՝ կապիտանի կոչումով վաշտի նախկին հրամանատարը, գոհ չէ դատական գործընթացների արդյունքներից:

Նրա խոսքով՝ իրեն սովամահ են արել, մերկացրել են, իր վրա սառը ջուր են լցրել, ծեծել ամրանով, խոշտանգել էլեկտրաշոկով:

Իսկ հետո հեռացրել են բանակից: Դատարանում նա ներկայացել է տուժածի կարգավիճակով: BBC-ի տրամադրության տակ են հայտնվել դատարանի նյութերը, որտեղ նա նշված է որպես տուժող, ինչպես նաեւ առկա է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը նրա մարմնի վրա ֆիքսել է հարվածների ու էլեկտրական այրոցների հետքերը:

«Իմ դեմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել, պարզապես երկու ամիս խոշտանգել են: Ապա մեզ ստիպել են նման վիճակով սպորտային պատրաստվածության քննություն հանձնել, եւ մենք, բնականաբար, քննությունը չհանձնեցինք: Հենց դա մեր հեռացման համար առիթ դարձավ»,- հիշում է նա:

Վագիֆը պատմում է, որ ռազմական ուսումնարան է ընդունվել 13 տարեկանում, ամբողջ կյանքը նվիրել է բանակին: Այսօր նա մնացել է առանց աշխատանքի, գնում է ցույցերի, դատի է տվել պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վերականգնել իր ծառայությունն ու պատժել բոլոր մեղավորներին, որոնք, նրա խոսքով, խուսափել են պատժից՝ շնորհիվ իրենց կապերի:

«Մարդիկ այլեւս չեն վախենում խոսել»

Իրավապաշտպան Օկտայ Գյուլալիեւը պատմել է, որ զանգվածային ձերբակալությունների առաջին ամիսներին ո՛չ հանրությունը, ո՛չ իրավապաշտպանները ոչինչ չեն իմացել տեղի ունեցածի մասին:

Ապա լուրեր են տարածվել խոշտանգումների եւ սպանությունների մասին:

«Սկզբնապես ծնողների կողմից բողոքներ նույնիսկ չկային, մարդիկ ապրում էին վախի մեջ, տեղեկություն էր տարածվել, որ բոլոր ձերբակալվածները դավաճաններ են, որ նրանք համագործակցել են հայերի հետ: Մենք սկսեցինք հետաքննել այդ գործը, եւ սկսած անցած տարվանից փորձեցինք կապ հաստատել խոշտանգվածների հարազատների հետ»,- պատմել է իրավապաշտպանը:

Գյուլալիեւի խոսքով՝ արդյունքում պարզվել է, որ խոշտանգումների զոհերը առնվազն 101-ն են, նրանցից 9-ը մահացել է խոշտանգումներից: BBC-ի տրամադրության տակ են հայտնվել նաեւ տուժածների մեծ ցուցակով ռազմական 3 տարբեր դատարանների որոշումների պատճենները:

Գյուլալիեւը պատմել է, որ խոշտանգումների ենթարկված եւ ավելի ուշ դավաճանության համար դատապարտված եւս առնվազն 25 մարդ կա: ««Տերտերի գործում» ես միշտ ասում եմ «առնվազն», քանի որ դա միայն այն մարդիկ են, որոնց մասին մեզ հաջողվել է իմանալ»,- նշում է իրավապաշտպանը:

«Մենք ականատես եղանք օրենքի զանգվածային խախտումներին, եւ պարզեցինք, որ ՊՆ-ում բարձրաստիճան անձինք գրեթե ինքնադատ մարմին են ստեղծել»,- ասում է Գյուլալիեւը:

Գյուլալիեւը հանդիպել է հեռացված զինվորականների հետ: Նրա խոսքով՝ նրանք մինչ այժմ տառապում են բարոյական եւ ֆիզիկական վնասվածքներից, որոնք ստացել են ավելի քան 2 տարի առաջ:

2019 թվականի հոկտեմբերի 29-ին Օկտայ Գյուլալիեւին Բաքվի կենտրոնում մեքենա է հարվածել: Արդյունքում նա ծանր վնասվածքներ է ստացել, գտնվել է կոմայի մեջ, մի քանի վիրահատության է ենթարկվել: Հրապարակման պահին նա ծանր վիճակում է գտնվել, այժմ բուժում է ստանում արտասահմանում:

«Ոչ մարտական կորուստներ»

2013 թվականին Բաքվի կենտրոնում ադրբեջանական բանակում ոչ մարտական կորուստների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել: Ակցիայի մասնակիցները անկարգություններ կազմակերպելու համար ազատազրկման ժամկետներ են ստացել: Նրանցից մեկը՝ Իլքին Ռուստամզադեն, ազատ է արձակվել այս տարի:

Իսկ ահա լրագրող Աֆղան Մուխթարլին, որը գրել է բանակում կոռուպցիայի մասին, դեռեւս բանտում է գտնվում, որտեղ 6-ամյա ժամկետով պատիժ է կրում սահմանի անօրինական հատման եւ մաքսանենգության համար: Այդ մեղադրանքները իրավապաշտպան կազմակերպությունները քաղաքականապես մոտիվացված են համարում:

Հարավային Կովկասի հարեւանների շրջանում ադրբեջանական բանակը զինված է մյուսներից ավելի լավ՝ կարծում են փորձագետները. այն 137 տեղից 52-րդ տեղն է զբաղեցրել Global Firepower Index-ի վարկածով: Մյուս կողմից, անարդյունավետությունն ու կոռուպցիան դրա թույլ կողմերից են համարվում:

Ադրբեջանի իշխանություններն ու կառավարամետ ԶԼՄ-ները հերքում են բանակում խնդիրների առկայությունը:

Ադրբեջանական բանակը քննադատության է արժանացել նաեւ 2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ դաժան մարտերի հետեւանքով ադրբեջանական եւ հայկական կողմերը տասնյակ կորուստներ ունեցան: Ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Իսա Սադիգովն ասում է, որ 4 օրում մարտական կորուստները ցույց տվեցին, որ «երկիրն ունակ չէ եւ պատրաստ չէ մարտական գործողություններ վարելու»:

Նրա խոսքով՝ բանակում կոռուպցիան, բարեփոխումների բացակայությունն ազդում են բանակի մարտունակության վրա:

Տերտերի շրջանը, որտեղ մեկ տարի անց զանգվածային խոշտանգումներ տեղի ունեցան, գտնվում է շփման գծի մոտակայքում: Փորձագետը կարծում է, որ «Տերտերի գործը» հայտնվել է 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ «իրենց բացթողումները թաքցնելու համար» հրամանատարության ցանկության պատճառով: Հայաստանում եւս այդ ժամանակ քննադատեցին բանակին, սակայն գործն ավարտվեց բարձրաստիճան զինվորականների հրաժարականով ապրիլյան բախումներից արդեն մի քանի ամիս անց:

Խոշտանգումները՝ սովորական պրակտիկա

Ադրբեջանում իրավապաշտպանները քաղբանտարկյալների ցուցակներ են կազմում 1990-ականների կեսերից, այսինքն այն պահից, երբ նախագահ դարձավ Հեյդար Ալիեւը՝ ներկայիս նախագահի հայրը:

Եվ գյուլալիեւն ասում է, որ «Տերտերի գործով» բանտարկվածները եւս կհայտնվեն այդ ցուցակում մինչեւ տարեվերջ:

Տեղի իրավապաշտպանները բազմիցս ասել են, որ խոշտանգումներն Ադրբեջանի համար սովորական պրակտիկա են:

Խոշտանգումների կանխարգելման հարցերով ԵԽ կոմիտեի ներկայացուցիչները 2004 թվականից 6 անգամ այցելել են Ադրբեջան:

Անցած տարի կոմիտեն եզրակացության է եկել, որ «Ադրբեջանում խոշտանգումներն ու ոստիկանության, այլ իրավապահ մարմինների եւ բանակի կողմից կոպիտ վերաբերմունքը սիստեմատիկ բնույթ ունի, լայնորեն տարածված է եւ արմատախիլ չի արվում»:

Ինչպես նաեւ, ըստ կոմիտեի, խոշտանգումների դեպքերը հաճախ չեն հետաքննվում, եւ հաճախ արգելում են փաստաբանների ու բժիշկների հանդիպումները բանտարկյալների հետ:

Երկար տարիներ Ադրբեջանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին հայտարարել են բանտում գտնվող իրավապաշտպանները, լրագրողները, քաղաքական ակտիվիստները:

Օրինակ, 2019-ի փետրվարին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել այն մասին, որ 10 տարի առաջ բանտում մահացած լրագրող Նովրուզալի Մամեդովը զրկվել է կյանքի եւ ազատության իրավունքից, անհապաղ բուժօգնության իրավունքից, եւ որ նրա նկատմամբ անմարդկային եւ ստորացուցիչ վերաբերմունք են դրսեւորել:

«Տերտերի գործի» վերաբերյալ Ադրբեջանի ռազմական դատախազությունում խորհուրդ են տվել կապ հաստատել տեղի դատարանի հետ, որտեղ լսվել է խոշտանգումների մասին գործը: Փաստաթղթերում նշված Տերտերի ռազմական դատարանը չի պատասխանել ո՛չ գրավոր հարցմանը, ո՛չ հեռախոսազանգին:

 

Հարցերին չեն պատասխանել նաեւ Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում: 2019-ի հոկտեմբերին ուղարկված հարցերին չի պատասխանել նաեւ ՊՆ-ը եւ ռազմական դատախազությունը:

 

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan