Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ հայտարարությունները Լիբիայում իրավիճակի ապակայունացման մասին
Կրեմլում մեկնաբանել են հայտարարություններն այն մասին, որ իրավիճակը Լիբիայում ապակայունացնում են իբր այնտեղ ուղարկված ռուսական զինվորականներն ու վարձկանները։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Գազետա Ru»-ի թղթակիցը։
«Դուք հասկանում եք, մշտապես հնչում են ինչ-որ կշտամբանքներ, որ ինչ-որ զինվորական խմբեր գործում են ողջ աշխարհում եւ քիչ է մնում վճռեն ճակատագրեր տարբեր երկրներում, կամ ապակայունացնում են իրադրությունը»,- ասել է Պեսկովը։
Նա միեւնույն ժամանակ նշել է, որ շատ երկրներ բոլորովին «բարոյական իրավունք չունեն խոսելու Լիբիայում իրավիճակի ապակայունացման մասին այն բանից հետո, երբ փաստորեն վերացրին այդ պետությունն իրենց գործողություններով՝ խախտելով միջազգային իրավունքը»։
Նա ԱՄՆ հայտարարություններն անվանել է «բադիկներ», եւ կոչ է արել դրանց լուրջ չվերաբերվել։