Որեւէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ հեռու է մնում կյանքի իրականությունից․ Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում է արել Թվիթերում՝ նշելով, որ «որեւէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։
Նա, մասնավորապես, նշել է. «Որեւէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։ Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջեւ. կացություն, որ կդառնա հղի աննախատեսելի վտանգներով»: