Թուրքիայում հայերի ոսկիները գտնելու համար 500 հայկական տներ են քանդվել
Ներկայիս Թուրքիայի Մուշ քաղաքում հայկական պատմական շինություններ, տներ են քանդվել: Տների քանդման որոշումը երկար ժամանակ եղել է համապատասխան գերատեսչության օրակարգում: Թուրքիայում լույս տեսնող «Ագոս» հայկական թերթը հայտնում է, որ Կենտրոնական ամրոց թաղամասում գտնվող մոտ 500 հայկական տների մեծ մասը քանդվել է:
Թաղամասի տարածքը քաղաքային ավանի վերածելու մասին որոշումից հետո՝ մինչ տների քանդման աշխատանքների սկսումը, որոշ մարդիկ սկսել են գանձեր գտնելու մարմաջով քանդել հայկական պատմական շինությունները: