ԱՄՆ Պետդեպը Ռուսաստանին մեղադրել է Լիբիայում իրավիճակի ապակայունացման մեջ
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով` ռուս զինվորականներն ու վարձկաններն ապակայունացնում են Լիբիայի իրավիճակը, հաղորդում է DW-ը:
«ԱՄՆ-ը հակված է Լիբանանի անվտանգության ու բարգավաճող ապագայի հասնելուն: Եվ որպեսզի դա իրականություն դառնալ, մեզ պետք են արտաքին ուժերի կողմից իրական պարտավորություններ՝ բռնությունը դադարեցնելու համար: Մասնավորապես, Ռուսաստանի ռազմական միջամտությունը սպառնում է Լիբիայի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է Մերձավոր Արեւելքի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեւիդ Շենքերը:
Նա նշել է «զգալի քանակով» Լիբիայում ռուսական զորքերի առկայությունը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության դեմ, քանի որ ԱՄՆ-ին մտահոգում է երրորդ երկրներում ռուս վարձկանների ներկայությունը:
Լիբիացի գեներալ Խալիֆա Խաֆթարը ապրիլից հարձակում է իրականացնում Տրիպոլիի վրա: ՄԱԿ-ի տվյալներով՝ օպերացիայի սկզբից զոհվել է ավելի քան հազար մարդ: 75-ամյա գեներալը Մուամար Քադաֆիի նախկին աջակիցն է, որը 1969-ին միապետության տապալումից հետո իշխանության էր եկել եւ 2011-ին սպանվել: