Դուեյն Ջոնսոնն ու Դենի դե Վիտոն հարբել են ու ներխուժել ուրիշի հարսանիք (Տեսանյութ և լուսանկարներ)
Կինոաստղեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը եւ Դենի դե Վիտոն մեքսիկական Կաբո Սան Լուկաս քաղաք են ժամանել «Ջումանջի. նոր մակարդակ» նոր ֆիլմի գովազդային շրջագայության շրջանակներում։ Նրանք գինովցել են երեկոյան եւ որոշել առանց հրավերի հարսանիքի ներխուժել։
Նորապսակներին այս անակնկալը պարզապես ապշեցրել է ու հիացրել։
CNN-ի հաղորդմամբ՝ դերասանները միասին կատարել են հայտնի «Unforgettable» հիթը, սելֆի արել բոլոր ցանկացողների հետ, ինչպես նաեւ իմաստուն խորհուրդներ տվել փեսացուին։ Դենին հայտարարել է, որ ամուսնությունը երջանիկ կլինի, եթե ամուսինը մեծ տուն գնի՝ կնոջ հետ ավելի քիչ հանդիպելու համար։ Իսկ Ջոնսոնը նշել է, որ ընտանեկան կյանքի գաղտնիքը բառերում է. «Այո՛, սիրելիս, դու ճիշտ ես»։ Եվ Դենին լիովին համաձայն է նրա հետ...
«Դեռ երբեք հարսանիք չէի ներխուժել, բայց Դենիի հետ դա իսկապես անմոռանալի էր... Շնորհավորում ենք հիասքանչ հարսնացու Քրիստինին եւ նրա գեղեցիկ փեսացուին՝ Ուիլին։ Ինչպես նաեւ նրանց չորս երեխաներին՝ Ռայանին, Մեյսոնին, Էդիին եւ Մաքսին։ Հրաշալի ընտանիք»,- սոցիալական ցանցում գրել է Ջոնսոնը։