Վիտորգանի նոր սիրելին՝ Նինոն, լուսանկարվել է թոփլես (Լուսանկարներ)
Մաքսիմ Վիտորգանի սիրելին՝ դերասանուհի Նինո Նինիձեն, զարմարացրել է գայթակղիչ ֆոտոշարքով։
Գեղեցկուհին Instagram-յան էջում սեքսուալ սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում միայն տաբատ է կրում, իսկ մերկ կուրծքը ծածկել է ձեռքերով։ Դերասանուհին չի մեկնաբանել զգացմունքային լուսանկարը։
«Որքան գեղեցիկ եք», «Դուք, իհարկե, շշմեցնող եք», «Շքեղ», «Երջանիկ եղիր», «Այնքան զգացմունքային։ Ինչպիսի կազմվածք», «Ձգող գեղեցիկ կին»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։
Նա նաեւ սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում սեւ ներքնազգեստ է կրում եւ ցուցադրում է սլացիկ կազմվածքը։ «Քամին փչում է, իսկ դու ճկվիր, ոլորվիր... առանց ճյուղերը կոտրելու»,- լուսանկարը մակագրել է Նինոն։
Ի դեպ, Մաքսիմ Վիտորգանը լուսանկարներին չի արձագանքել։ Փոխարենը դերասանուհու երկրպագուները նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։ Հիշեցնենք՝ Նինոյի ու Մաքսիմի սիրավեպի մասին խոսել են դեռ ամռանը։ Զույգը միասին հանգստանում էր Հունաստանում, նրանք ծանոթացել են ու լեզու գտել միմյանց երեխաների հետ։ Սիրահարները վերջին շրջանում դադարել են թաքցնել հարաբերությունները եւ չեն ամաչում զգացմունքները ցուցադրել հանրության շրջանում։