Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնում է regionmonitor.com-ը:
Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաեւ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։
Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության եւ Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում եւ չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, որոնք այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել կփոխհատուցվեն։