Միրոսլավ Լայչակը կայցելի Բաքու
Սլովակիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը նոյեմբերի 27-28-ին կայցելի Բաքու։
Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է սլովակյան գերատեսչության ներկայացուցիչ Բորիս Գանդելը, նախարարը կմասնակցի Ադրբեջանում հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։
«Բաքվում պարոն Լայչակը բանակցություններ կվարի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, ինչպես նաեւ նրան կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու վարչապետ Ալի Ասադովը։ Բացի այդ, ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Ադրբեջանում Սլովակիայի դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը»,- տեղեկացրել է Գանդելը։